Նորություններ

Արցախի կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Արցախի կառավարությունը բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցություն է տրամադրում 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի բոլոր ամիսների համար. այս մասին տեղեկացնում են Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից: Մեկ բնակիչ-բաժանորդի համար 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի համար աջակցության առավելագույն չափը սահմանվում է հետևյալ կերպ.

1) Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցվող բջջային կապի ծառայությունների գծով՝ մինչև 180 րոպե և մինչև 50 հատ SMS հաղորդագրություն,

2) ինտերնետ կապի ծառայության գծով՝ մինչև 1 Մբ/վրկ արագություն.

3) 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար, փետրվար, մարտ և դեկտեմբեր ամիսների համար՝ ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 180 խմ ներառյալ. բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ*ժ ներառյալ:

4) 2021 թվականի ապրիլ, մայիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար՝ ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 120 խմ ներառյալ. բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 400 կվտ*ժ ներառյալ:

5) 2021 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների համար՝ ա. բնական գազի սպառման գծով՝ մինչև 60 խմ ներառյալ.

բ. էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 300 կվտ*ժ ներառյալ:

Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման, բջջային և ինտերնետ կապի պայմանագիր կնքած Արցախի բնակիչ-բաժանորդները

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/316352.html?fbclid=IwAR0BWJcmYHYW6BWGj9tbQO95e3hZjO7grxlM7hprU8usCDJ_HZ2Zt8O3bJw

© factor.am

Back to top button
Close