Նորություններ

Թուրքիան և Ռուսաստանը զինադադարի մշտադիտարկման համատեղ կենտրոնի վերաբերյալ համաձայնագիր են կնքել

Թուրքիայի և Ռուսաստանի միջև ավարտվել են Ադրբեջանի տարածքում թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնի ստեղծման տեխնիկական մանրամասների շուրջ բանակցությունները, կնքվել է համաձայնագիր:

Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ կենտրոնում նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ ամենակարճ ժամկետում գործունեությունը սկսելու նպատակով։

Թուրքիայի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված զինադադարի մշտադիտարկման նպատակով Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև նոյեմբերի 11-ին կայացել էր հեռուստակոնֆերանս, որի ընթացքում համապատասխան փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել։

Back to top button
Close