ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Իհարկե Նիկոլը մեղավոր է, բայց Նիկոլից առաջ մեղավոր է Ռոբը, Սերժը…». Արմեն Մարտիրոսյան

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, զուգահեռներ անցկացնելով  Հայաստանում տեղի ունեցածի և հիտլերյան Գերմանիայում կատարվածի միջև, նշում է.

«Այն մարդիկ, ովքեր թույլ են տվել, որ զրույցը շարունակվի Հիտլերի մասին, նրանք բոլորն ասել են, որ Հիտլերը մենք ենք. մենք ծնեցինք այդ Հիտլերին, ու այդ Հիտլերը բերեց դրան…

Ու այդ շրջանի ամբողջ պատասխանատվությունը ամբողջ գերմանական ժողովրդինն է: Այդ մարդիկ ունեն պատասխանատվություն վերցնելու ունակություն»:

Արմեն Մարտիրոսյանը նշում է, որ Հայաստանում փորձում են մեղավորներ փնտրել:

«Ես չեմ ասում մեղավորներ չկան: Իհարկե կան: Իհարկե Նիկոլը մեղավոր է, բայց Նիկոլից առաջ մեղավոր է Ռոբը, Սերժը, Վազգեն Սարգսյանը ու ամբողջ հայ ժողովուրդը, ովքեր որ թույլ տվեցին 98-ին հեղաշրջում լինի, հետո Քոչարյանը լափի այդ ամեն ինչը, Սերժը հարամի այդ ամեն ինչը, Նիկոլին էլ որպես մեսիա ընդունեցինք…»,- նշում է նա:

«Երբ որ մենք նախընտրական արշավ էինք վարում, բոլորը մեզ ասում էին հող ծախող, այնինչ հող  ծախողները այդ դաշնակներն էին, որոնք որ մեզ ասում էին հող ծախող, հանրապետականներն էին, որովհետև իրենք ոչ միայն հող ծախող էին, այլ նաև իրենք թալանել էին մեր բանակը, կրթությունը և այլն… Գերմանացիները որ ճանաչեցին, որ իրենք մեղավոր են, ինչն է այդտեղ կարևոր. պատասխանատվությունը: Եթե դու հասկացել ես, որ պատասխանատու ես, որ դու մեղավոր ես, ապա դու փնտրում ես ճանապարհ՝ դուրս գալու այդ վիճակից»:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև:

Back to top button
Close