ՄիջազգայինՆորություններ

ՌԴ Սեւծովյան նավատորմի նավերը Միջերկրական ծովում առաջադրանքներ են կատարում

ՌԴ Սևծովյան նավատորմի նավերի անձնակազմերը սկսել են նոր ուսումնական տարին՝ առաջադրանքներ կատարելով Միջերկրական ծովում: Նավաստիները մասնակցում են նոր ուսումնական շրջանի սկիզբն ազդարարող միջոցառումներին:

Ընդհանուր առմամբ, Սեւծովյան նավատորմի ավելի քան 10 նավեր ներկայումս գտնվում են Միջերկրական ծովում, այդ թվում «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատը և «Վիշնիյ Վոլոչյոկ» փոքր հրթիռային նավը:

Ավելի վաղ, Սևծովյան նավատորմի հրամանատարությունը ռազմական խորհրդում ամփոփել է 2020 ուսումնական տարվա արդյունքները և ներկայացրել նոր ուսումնական շրջանի առաջադրանքներն ու հիմնական գերակայությունները:

Back to top button
Close