Նորություններ

Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոց փակելու ակցիայի 33 մասնակցի

Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոց փակելու ակցիայի մասնակից 33 քաղաքացու:

Ոստիկանությունից հայտնեցին, որ 33 քաղաքացի բերման է ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջող ակցիայի մասնակիցները փորձել էին փակել Մաշտոցի պողոտան՝ Օպերայի հարակից տարածքը, սակայն ոստիկանները թույլ չէին տվել, բերման ենթարկել ոմանց:

Դրանից հետո ակցիայի մասնակիցներըը շարժվել էին կենտրոնական այլ փողոցներ, հավաքվել կառավարության շենքի դիմաց:

Back to top button