ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Փաշինյանը բոլորին մեղադրում է, բացի իրենից. պետություն ղեկավարելու համար նա անհրաժեշտ կամային հատկություններ չունեցող անձնավորություն է». Էդմոն Մարուքյան

Հայ գերիներին վերադարձնելու համար «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ծավալուն աշխատանք է տանում մի քանի ուղղություններով: Խմբակցության ղեկավարը նշում է, որ առաջին ուղղությունը գերիների իրական թիվն իմանալն է, նաև այն, թե որտեղ են նրանք պահվում և քանիսն են ռազմագերի, քանիսը՝ քաղաքացիական անձինք:

«Մենք դիմել ենք ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտե, որը 47 անդամ պետությունների բոլոր բանտերը, բոլոր փակ հաստատություններն իրավունք ունի մուտք գործել: Եվ կապ չունի, թե անձը փակ հաստատությունում է հայտնվել պատերազմի արդյունքում, թե ուղղակի կալանավորված անձ է: Տեսնել պահման պայմանները, իմանալ նրանց քանակը, որտեղ են պահվում և արդյոք նրանք վատ վերաբերմունքի արժանացել են, թե ոչ: Ես պահանջել եմ անհապաղ այց, որն, ըստ էության, հիմա ընթացքի մեջ է»,- «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով գերիների և անհետ կորածների խնդրին, սոցցանցի իր էջում գրել էր.

«Ադրբեջանը տեսնում է, որ այս հարցի ձգձգումը հնարավորություն է տալիս, որ Հայաստանի ներսում հակադրությունը խորանա, նույնիսկ ներսում բախումներ սկսվեն, որի մինի դրսևորումները արդեն եղել են… այս պայմաններում նրանք կարագացնե՞ն գերիների, անհետ կորածների հարցի լուծումը: Ոչ, իհարկե: Ընդհակառակը՝ կերկարաձգեն, ինչքան հնարավոր է, ձեռները շփելով ու սպասելով, թե մեր ներսում սա ինչպիսի նոր աղետների կբերի»:

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Էդմոն Մարուքյանը նշել է.

«Մինչ օրս ես ռազմագերիների խնդիրը որևէ ձևով չեմ շահարկել իշխանափոխության հարցում: Հիմա էլ չեմ շահարկում: Եվ ես կարծում եմ, որ ընդհանրապես որևէ մեկը չպետք է շահարկի, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որովհետև հենց հիմա ինքն է շահարկում ռազմագերիների հարցը, որ այ սուս մնացեք, որ մեր գերիներին արագ տան: Դա շանտաժ է: Ինքն ամբողջ կյանքը շանտաժ է արել, հիմա էլ շարունակում է էլի շանտաժ անել: Թերթի խմբագիրը կարող է երևի իրեն նման բան թույլ տալ կամ թույլ չտալ, բայց երկրի վարչապետը ոչ: Հիմա բոլոր պահանջները, որոնք կապված են ռազմագերիների հետ, մեր կողմից չեն ուղեկցվում վարչապետի հեռանալու պահանջի հետ: Դրանք առանձին հարցեր են: Եվ հետևաբար, քանի դեռ ինքը վարչապետ է, ինքը պետք է դրանով զբաղվի: Որևէ մեկը չի ասում՝ թողեք ես գամ վարչապետ լինեմ, ես գերիներին հետ բերեմ: Ես նման տեքստ ոչ մեկից չեմ լսել: Հենց ինքն է շանտաժ անում և շահարկում է գերիների հարցը, որ ցույց մի արեք, բայց գերիների հարցով որևէ քաղաքական ուժ ցույց չի արել:

Ավելին ասեմ, էդ իր գրառմամբ ինքը հուշել է Ադրբեջանին, որ գերիներին ուշ տվեք, որ ստեղ խաղաղ լինի: Ինչի՞ է նա գրել դա… Չի կարելի նման բան անել»:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև:

Back to top button
Close