Նորություններ

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձավ ՀՀ շուկան Ադրբեջանի համար բացվելու մասին իր հայտարարությանը

Ես ասել եմ՝ կբացվեն ճանապարհները, կմոդեռնիզացնենք մեր տնտեսությունը եւ օրերից մի օր միգուցե բացվեն ճանապարհները, դուք վերցրել եք կոնտեքստից միայն վերջին մասը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նոր նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Առաջին ալիքին» տված իր հարցազրույցին, որտեղ նշել էր. «Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար»:

 

Դիտարկմանը, որ մի կողմից մերժում ենք թուրքական ապրանքները, մյուս կողմից նախարարը նման հայտարարություն է անում, Քերոբյանն արձագանքեց. «Խնդրում եմ՝ մանիպուլյացիա մի արեք: Շատ ներողություն եմ խնդրում, ես հարգում եմ լրագրողի մասնագիտությունը, բայց մանիպուլյացիոն եւ անիմաստ խոսակցություններին չեմ պատասխանում ժամանակ ծախսել»:

Հարցին, որ ինքը ժամանակին եղել է սուպերմարկետների ցանցի ղեկավար, որը սնանկացման է հասցրել, հիմա ինչպես է հաջողելու նխարարի պաշտոնում, նա պատասխանեց. «Ես օրինքի առաջ որեւէ պարտավորություն չունեմ եւ այս թեման այսքանով փակում ենք: Դա եղել է իմ աշխատանքից դուրս գալուց մոտավորապես 1,5 տարի հետո: Ես չեմ դրան հասցրել»:

news.am

Back to top button
Close