Նորություններ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 27-ից 30-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 27-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 117 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 39, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, խարդախության՝ 12, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, ծեծի՝ 5, բնակարանային գողության՝ 3, անձի առևանգման և թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, յուրացնելու կամ վատնելու, թմրամիջոցի մաքսանենգության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, դատական ակտի պահանջները չկատարելու, սպանության սպառնալիքի, պետական սահմանն ապօրինի հատելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, ինքնիրավչության և դատական ակտը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության՝ 2, բնակարանային գողության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար. 2 մարդ զոհվել է, 69-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Back to top button
Close