Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում, վթարի է ենթարկվել պայմանագրային զինծառայողը․ ուղևորը տեղում մահացել է
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորը՝ Գյումրի քաղաքի բնակիչ 22-ամյա Մարտին Մ․-ն, տեղում մահացել է, վարորդն էլ մարմնական վնասվածքներ է ստացել։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Վարորդը նույն վաշտի տեսուչներ Գոռ Մանուկյանի և Արթուր Քոչարյանի ուղեկցությամբ տեղափոխվել է Ոստիկանության Սևանի բաժին։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը, Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները պարզել են, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող, ինչի համար էլ մարզի դատախազի հանձնարարականով՝ վթարի փաստով նախաքննություն է կատարելու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






