Նորություններ

Լեւոն Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին. Արման Մուսինյան

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն գրառմանը, որով ներկայացվել էր դրվագներ պատերազմի օրերին նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա չգնալու և Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններ չվարելու դրվագին: Մուսինյանը գրել է.

Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումները մեկնաբանելու` լրագրողների հարցումներին ի պատասխան, հայտնում եմ.

Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու:

Back to top button
Close