Նորություններ

Մտավորականների միաբանության երթը դեպի Ֆրանսիայի դեսպանատուն

Մտավորականներն այսօր` նոյեմբերի 30-ին,  իրականացնում են  միաբանության երթ, որի նպատակն է աջակցել զինվորների եւ զինծառայողների հարազատներին եւ ձայն հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:

Միաբանության երթը տեղի է ունենում դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ու դերասան Հրանտ Թոխատյանը հանդես են եկել միաբանության կոչով։

«Ստացվել է այնպես, որ ՀՀ-ում չկա իշխանություն:

Չկա որեւէ պետական պատկան մարմին, որը համակարգված եւ պատասխանատու կերպով կզբաղվի արցախյան պատերազմում անհետ կորած եւ գերեվարված զինվորներին տուն վերադարձնելու եւ զոհված զինվորների աճյունները արժանավայել հողին հանձնելու գործընթացներով:

Մենք գիտակցում ենք, որ ճակատագրական այս հարցի լուծման համար թանկ է ամեն րոպեն:

Մենք գիտակցում ենք նաեւ, որ այս խնդրի հանգուցալուծումը կախված է ամեն հայից՝ անկախ նրա բնակության վայրից:

Կոչ ենք անում բոլոր մեր այն սրտացավ հայրենակիցներին՝ անկախ քաղաքական նախասիրությունից, ովքեր ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ այս կարեւորագույն հարցի լուծմանը՝ ՄԻԱՑԵՔ ՄԵԶ»:

news.am

Back to top button
Close