Նորություններ

Անձամբ ՌԴ նախագահն է զբաղվում գերիների հարցով․ Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայ ռազմագերիների խնդրով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Տեղեկանում ենք ՌՀՄ-ի յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութից, որում Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել։

«Մենք պարտավոր ենք այդ հարցով զբաղվել, ես զբաղվում եմ։ Այ, երեկ ես եկել եմ, երեկ ես առաջինը հանդիպել եմ նախագահի օգնականի հետ միջազգային գծով՝ Ուշակովի հետ, Յուրի Վիկտորովիչ։ Առաջին խնդիրը դա ենք դրել։ Մենք նամակ ենք գրել նախագահին, մենք ստացել ենք պատասխան»,- նշել է Աբրահամյանը։

Նրա խոսքերով՝ այսօր անձամբ ՌԴ նախագահն է զբաղվում գերիների հարցով։
Մանրամասները՝ տեսանյութում

Back to top button
Close