Նորություններ

Հիշենք մեր հերոսներին. Մուշ Հակոբյանը նռնականետով խոցել է հակառկորդի մոտ 4 միավոր տանկ և մի քանի այլ զրահատեխնիկա

Մուշ Մհերի Հակոբյանը Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքից է, 2018 թվականին զորակոչվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակ:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքաահաբեկչական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ժամանակ անձնուրաց պաշտպանել է հայրենյաց սահմանները, նռնականետով խոցել է հակառկորդի մոտ 4 միավոր տանկ և մի քանի այլ զրահատեխնիկա:

Մուշ Հակոբյանը հայրենիքի ազատության և անկախության համար մղված կատաղի մարտում զոհվել է սեպտեմբերի 30-ին:

Back to top button