ՆորություններՔո ձայնը

Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր բանակի հերոսապատումների նյութերը շարունակվելու են: Բացի ցանցում հրապարակելուց, ժամանակի ընթացքում նաև գիրք ենք հրապարակելու: Լինելու են առանձին դեպքեր, հերոսություններ, կերպարներ:

Դրան զուգահեռ, անդրադառնալու եմ նաև ռազմագիտական նյութերիս, նախ հներին, որոնք գրել եմ դեռ տաս և ավելի տարի առաջ՝ կամաց-կամաց մոտենալով մեր օրեր: Ներկայացնելու եմ պահարանում գտնվող գրքերս, որոնք արդեն տպված պետք է լինեին և մեր ապագա բանակին առնչվող հայեցակարգային առաջարկներ՝ հոդվածների տեսքով»:

Back to top button
Close