ՆորություններՔո ձայնը
«Թուրքիայում դեռևս փորձագիտական մակարդակներում խոսում են ՀՀ-ի հետ պետական սահմանների ճշգրտման կարևորության մասին»

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թուրքիայում դեռևս փորձագիտական մակարդակներում խոսում են ՀՀ-ի հետ պետական սահմանների ճշգրտման կարևորության մասին։
Խոսքը մասնավորապես գնում է Արարատյան դաշտում Արաքսի անընդհատ փոփոխվող հունի պատճառով առաջացած վիճակների մասին։ Ճիշտն ասած ինքս չեմ տիրապետում, թե հունի փոփոխման հետևանքով ինչ սահմանային փոփոխություն կարող է առաջանալ, երբ կան սահմանապահ ուղեկալներ։
Ենթադրում եմ, որ խոսքը գնում է Արաքսի այն հատվածների մասին, որտեղ Արաքսը տարիների ընթացքում լայնացրել է հունը ի հաշվի թուրքական կողմի»: