Նորություններ

Վրաստանում արգելված է տեղաշարժը ինչպես հետիոտնի, այնպես էլ տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ նոյեմբերի 28-ից երկրի ամբողջ տարածքով երեկոյան ժամը 21:00-ից 05:00-ն արգելվում է տեղաշարժը ինչպես հետիոտնի, այնպես էլ՝ տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև չի թույլատրվում հասարակական տարածքում գտնվելը։

Նշված արգելքը չի գործի միայն Ամանորի՝ դեկտեմբերի 31-ի գիշերը և Սուրբ ծննդյան՝ հունվարի 6-ի գիշերը:

Վրաստանի կառավարության տեղեկատվության համաձայն՝ սահմանված կարգավորումները խախտելու դեպքում ֆիզիկական անձինք և անհատ ձեռներեցները կտուգանվեն 2000 լարիի չափով, իսկ իրավաբանական անձինք՝ 10 000 լարիով:

 

 

Back to top button
Close