Նորություններ

Արցախում ոտք չդրածը խոսում է թուրքի ծրագրով՝ բաժանիր, որ տիրես. Կարեն Հովհաննիսյան

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրել է.

Մարտակերտի գլխավոր փողոցում ապրիլյան պատերազմի հերոսների նկարներով վահանակներ են տեղադրված վաղուց, և ոչ միայն ապրիլյան պատերազմի։ Արցախի բոլոր դպրոցները Հայոց բանակի անմահացած տղերքի անունն են կրում։

Մոնթեյի, Պետոյի, Կյաժի ու մնացածի անուն արևով են երդվում։ Արցախում ոտք չդրածը խոսում է թուրքի ծրագրով՝ բաժանիր, որ տիրես, և մի շնորհակալությունն այնպես են ներկայացնում, կարծես թե Արցախում ուրացողներ են և տղերքից շնորհակալություն չեն հայտնում։ Արցախում մեր տղերքին աստվածածնում են, այ եթե մի դպրոց, մանկապարտեզ, հիմնարկ գնանիք մտնեիք կհասկանաիք, թե ինչ հոսանքի տակ եք ընկել, որը փչում է թուրքիայից։

Թուրքիայից, քանի որ այս պահին Թուրքիայի դեմը ռուսն առավ, թե չէ Արարատյան դաշտով էր պատրաստվում արշավեր… Խոսալուց առաջ մտածեք, թե ում խայծն եք կուլ տալիս…

Back to top button
Close