Նորություններ

Դեկտեմբերի 1-ին տեղի կունենա ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների հեռավար ժողովը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ այս տարվա դեկտեմբերի 1-ին տեղի կունենա ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների հեռավար ժողովը: Հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ռուսաստանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովայի փոխանցմամբ, «ժողովի օրակարգում համաշխարհային և տարածաշրջանային անվտանգությանն, ինչպես նաև ՀԱՊԿ գործունեության տարատեսակ ոլորտներին առնչվող հարցերն են»:

Լավրովը գործընկերներին կներկայացնի ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները և կքննարկի ՄԱԿ-ի հետ համագործակցության, մասնավորապես, խաղաղապահ առաքելության խնդիրները:

Back to top button