Նորություններ
Վարդենիս-Մարտակերտ հատվածի ամբողջ կապի գիծը թալանվել է մեր հայրենակիցների կողմից. Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել

Ռազմական գործողությունների հետեւանքով Արցախի ենթակառուցվածքները կրիտիկական վիճակում են: Նման գնահատական է տվել Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ:
Հարությունյանը հայտնել է, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածում մեր ամբողջ կապի գիծը թալանվել է մեր հայրենակիցների կողմից:
«Մենք սա պիտի բարձրաձայնենք: Կողքից ասում են՝ ինչու՞ չենք վերահսկել, ինչու՞ չենք կարողացել պաշտպանել… հնարավոր չէր այդ տասնյակ կիլոմետրերով տարածքը վերահսկել»,-նշել է Արցախի նախագահը:
Մանրամասները Արցախի հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում: