Նորություններ

Գյումրիում ռուս զինծառայողի դի են հայտնաբերել

Ռուս զինծառայողներից մեկը Գյումրիի զորամասի տարածքից դուրս գտնվող բնակության վայրում հայտնաբերել է համածառայակցի մարմինը` առանց կյանքի նշանների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրի մասին հաստատեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։

«Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։ Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,–ասացին մամուլի ծառայությունից։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Մահացած պայմանագրային զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 

Back to top button
Close