Նորություններ

Հրդեհ Գյումրիում. կա տուժած քաղաքացի

Նոյեմբերի 25-ին, ժամը 18։14-ին հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 48 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ԱԻ նախարարության տեղեկացմամբ, կա տուժած քաղաքացի՝ ծնված 1941 թ. ծնված Տարիել Հ-ն, որը շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ: Վերջինս ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս է գրվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:35-ին, մարվել՝ 18:51-ին: Այրվել է բնակարանի գույքը (մասնակի) և մեկ հեռուստացույց:

Back to top button
Close