Նորություններ

Արտակարգ դեպք Երևանում․ բնակարանում հայտնաբերվել է հրազենյաին վնասվածքով 51-ամյա տղամարդու դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 51-ամյա Արա Մ․-ի մահվան փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։

Նշված հասցե են ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Գրիգորյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Արա Մ․-ն նշված տան բնակիչ էր, իսկ դիակի մոտ հայտնաբերվել է «Չերչիլ» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացան։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close