Նորություններ

ՌԴ բժշկական ստորաբաժանումն օգնություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի բժշկական աջակցության կազմակերպման և տեղական բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ուժերն ու միջոցները տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղ:

Ջոկատում ընդգրկված են բժիշկներ, միջին և կրտսեր բուժանձնակազմերի ներկայացուցիչներ, ովքեր կտրամադրեն առաջին բժշկական, որակավորված և մասնագիտացված բժշկական օգնություն:

Կտեղափոխվեն նաեւ ավտոմեքենաներ, բժշկական սարքավորումներ և նյութական միջոցներ: Ընդհանուր առմամբ, բժշկական ջոկատի կազմում կլինեն 122 զինծառայողներ: ԼՂ կտեղափոխվի 54 միավոր ավտոմեքենա և հատուկ սարքավորում, 66 տոննա նյութական միջոցներ:

Back to top button
Close