Նորություններ

Արոնյանը Skilling Open 2020-ի քառորդ եզրափակիչում է

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը դուրս եկավ  Skilling Open 2020 մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Արագ շախմատի առցանց այս մրցաշարում Արոնյանը 15 հնարավորից հավաքելով 8,5 միավոր, մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 5-րդ տեղ` իրավունք ստանալով մասնակցել քառորդ եզրափակիչին: 16 շախմատիստներից միայն 8-ն են մասնակցում քառորդ եզրափակիչին:

Այս փուլում միմյանց դեմ կպայքարեն` Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշչին, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Անիշ Գիրին:

Քառորդ եզրափակիչը մեկնարկում է նոյեմբերի 25-ին:

Back to top button
Close