ՆորություններՍպորտ

E խումբ. Չելսին ու Սևիլյան հաղթեցին և դուրս եկան 1/8 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Չելսին» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ռենին» :

Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Հադսոն-Օդոյին:

85- րոպեին տանտերերը կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը, իսկ ավելացված ժամանակի առաջին րոպեին փորձառու Ժիրուն կարողացավ հաղթանակ պարգևել լոնդոնյան ակումբին: Այս հաղթանակի շնորհիվ «Չելսին» միավորների քանակը հասցրեց 10-ի և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց նաև «Սևիլյան»: Վերջինս արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Կրասնոդարին»: Հյուրերի կազմում աչքի ընկան Ռակիտիչն ու Էլ-Հադադին: Այսպիսով, խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ  փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել «Չելսին» ու «Սևիլյան»: Երկու թիմերն էլ իրենց ակտիվում ունեն 10-ական միավոր: «Կրասնոդարն» ու «Ռենը» ունեն մեկական միավոր: 

 

Back to top button
Close