Նորություններ

Զատուլինը պարզաբանեց, թե կարող է արդյոք հայկական կողմին այժմ ձեռնտու լինել ԼՂՀ կարգավիճակի հարցի լուծումը

Այս պահին Ղարաբաղի կարգավիճակը հնարավոր չէ այդքան հեշտությամբ լուծել, հատկապես ռազմական եւ դիվանագիտական պարտությունից հետո, որ հայկական կողմը կրեց: Այս մասին նոյեմբերի 24-ին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի Պետդումայի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, կլինի կատարված փաստերի քաղաքականություն՝ նա (Արցախի Հանրապետությունը — խմբ.) գոյություն կունենա դե-ֆակտո, ընդ որում՝ դեռ որոշ ժամանակ կմնա չճանաչված, եւ գուցե դեռ երկար: «Տարօրինակ կլիներ հիմա մտածել, որ այս ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, կդրվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եւ այն կլուծվի այնպես, որ հայկական կողմը բավարարված լինի»,- նշեց նա:

Զատուլինն ընդգծեց, որ կարգավիճակի հարցը, եթե այն քննարկվի, հայկական կողմի համար դրական չի լինի: «Առաջին հերթին՝ անհրաժեշտ է եզրակացություններ անել պարտությունից, ուժերը հավաքել, պաշտպանունակությունը նոր մակարդակի բարձրացնել եւ վերացնել քաղաքական ու տնտեսական ճգնաժամը: Միայն դրանից հետո կարելի է մտածել, թե ինչպես հասնել Լեռնային Ղարաբաղի ցանկալի կարգավիճակին: Իսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ ավերված է, եւ երբ ոչ ոք ոչինչ չի կարող անել այն բանի հետ, ինչ կատարվում է  Հայաստանում, կարգավիճակի հարց բարձրացնելը պարզապես էպատաժային քննարկում է»,- եզրափակեց պատգամավորը:

Back to top button
Close