Նորություններ
Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Երկու երկրների ղեկավարների քննարկման թեմա են եղել նաեւ Լիբիան և Սիրիան:
Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվածություն են ձեռք բերել նաեւ երկու երկրների միջեւ առեւտրի ծավալների աճի շուրջ: