ՆորություններՔո ձայնը

«Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են Հադրութ քաղաքում և գյուղերում սիրիացի թուրքոմանների վերաբնակեցնել»

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են Հադրութ քաղաքում և գյուղերում սիրիացի թուրքոմանների վերաբնակեցնել։ Մասնավորապես, մտադիր են այն ընտանիքներին բերել, որոնց տղամարդիկ այս կամ այն կերպ առնչություն են ունեցել այս պատերազմի հետ։

Ինչ վերաբերում է հարավային այն շրջաններին, որտեղ պետք է իրականացնեն ականազերծման աշխատանքներ, առայժմ վերաբնակեցման հարց չի բարձրացվում:

Ի դեպ, թուրքոմանների ներկայությունը տարածաշրջանում ոչ միայն Իրանի, այլ նաև Ռուսաստանի համար խիստ վտանգավոր է, քանի որ այս անձինք փաստացի ստանալու են Ադրբեջանի քաղաքացիություն և հետագայում կարող են անարգել ելք ու մուտք անել ինչպես Իրան և Ռուսաստան, այնպես էլ Վրաստան»:

Back to top button
Close