Նորություններ

Ավտովթար՝ Գյումրիում․ 2 հոսպիտալացվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Նոյեմբերի 24-ին, ժամը 12:04-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղարիբջանյանի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ղարիբջանյանի խճուղու թիվ 3/8 հասցեում գտնվող «CPS» գազալցակայանի մոտ բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ս․, ծնված 1992 թ.) եւ «Freightliner» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ռամազ Ուռուշաձե, ծնված 1968 թ.)։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները (Արմենակ Հ․, ծնված 1992 թ․ եւ Արկադի Վ․, ծնված 1991 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղեւորներինը՝ ծայրահեղ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան:

Back to top button
Close