Նորություններ
Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին և 24-ին հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին և 24-ին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվող հիմնական թեմաներն են.
- Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության Երեւան և Բաքու կատարած այցի արդյունքները.
- Ղարաբաղի տարածաշրջանում ռուսաստանցի խաղաղապահների աշխատանքի կարգը.
- Լեռնային Ղարաբաղում տնտեսական փոխգործակցության և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրները.
- Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետագա քայլերը: