ՄիջազգայինՆորություններ

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորելու ջանքերի մասին

Ռուսաստանը զգալի միջնորդական ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացում,  «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք բուռն ջանքեր գործադրեցինք Լեռնային Ղարաբաղում դադարեցնելու ռազմական գործողությունները, ինչը հանգեցրել էր մեր բարեկամ Ադրբեջանի և Հայաստանի հազարավոր քաղաքացիների մահվան: Միևնույն ժամանակ, մենք հետևեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված հիմնական պայմանավորվածություններին, մասնավորապես նրա համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև:

Հիմնականը, որ ձեռք է բերվել՝ արյունահեղության դադարեցումն է, զինադադարի հաստատման ամրագրումը Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության մեջ», — հայտարարել է Պուտինը արտասահմանյան պետությունների դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ:

Back to top button
Close