ՄիջազգայինՆորություններ
Կացնով զինված տղամարդը Սանկտ Պետերբուրգի մերձակայքում պատանդ է վերցրել 6 երեխայի

Սանկտ Պետերբուրգի մերձակայքում զինված տղամարդը պատանդ է վերցրել վեց երեխաների: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել է ուժային կառույցների աղբյուրը:
Նրանք գտնվում են Կոլպինոյի շենքերից մեկի բնակարանում:
Գործակալության զրուցակցի խոսքով ՝ հարձակվողը զինված է կացնով եւ գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, ովքեր բանակցում են հանցագործի հետ: