ՄիջազգայինՆորություններ

Ֆրանսիան պնդում է, որ ԼՂ-ում հրադադարի միջազգային դիտորդություն սահմանվի

Ֆրանսիայի նախագահականի ներկայացուցիչը հայտարարել է, որ Մինսկի խմբին պետք է տրվի հատուկ դեր՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մշտադիտարկման համար: Ֆրանսիան գտնում է, որ ԼՂ հակամարտության շուրջ կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագրի իրագործումը պետք է լինի միջազգային վերահսկողության ներքո:

«Մենք ցանկանում ենք, որ Մինսկի խումբը իր դերը խաղա կրակի դադարեցմանը հետևելու հարցում»,-լրագրողներին ասել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:

«Ամերիկայի ձայնի» աղբյուրը հայտնել է, որ Փարիզը պնդում է, որ հրադադարի «միջազգային դիտորդություն սահմանվի, այնպես որ ապահովվի փախստականների վերադարձն ու կազմակերպվի օտարերկրացի  գրոհայինների, հատկապես Սիրիայից, հեռացումը, ինչպես նաև սկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններ»:

Այս հայտարարությունը հնչել է Փարիզի այն մտահոգությունների ֆոնին, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են համաձայնագիր կնքել՝ ապագա խաղաղ բանակցություններից արևմտյան երկրներին հեռացնելու նպատակով:

regionmonitor.com

Back to top button
Close