Նորություններ

21–ամյա վարորդը BMW X 5-ով բախվել է մայթեզրի բազալտե հատվածին և գլխիվայր հայտնվել «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի տարածքում

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում Երևանի բնակիչ, 21-ամյա Կամիլա Սարգսյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանութան 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Էմին Բալասանյանն ու Մանուկ Մելիքյանը:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close