ՆորություններՍպորտ

Ջեկոն բուժվել է կորոնավիրուսից ու վերադարձել մարզումներին

«Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի՝ Covid-19-ի երկրորդ թեստի պատասխանը բացասական է եղել, որի արդյունքում նա վերադարձել է մարզումներին: Ջեկոն 2 շաբաթ բուժվում էր վարակից.

«Ինձ լավ եմ զգում: Ուրախ եմ, որ այս ամենն ավարտվել է»,-Ջեկոյի խոսքերն է մեջբերում Tuttomercato-ն:

Հարձակվողը պատրաստ կլինի նոյեմբերի 29-ին նախատեսված «Նապոլիի» դեմ խաղին:

Ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում անցկացրած 7 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ:

armsport.am

Back to top button
Close