ՆորություններՔո ձայնը
Մնացական Բիչախչյանն անդրադարձել է «ադրբեջանցիներին տրված 1400 հայկական անձնագրերի» մասին տեղեկատվությանը

Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանն անդրադարձել է 1400 կեղծ անձնագրեր տալու մասին տեղեկատվությանը՝ նշելով.
«1400 ԿԵՂԾ ԱՆՁՆԱԳԻ՞Ր… Նախ ասեմ, մի քանի ամիս է կեղծ լուրեր են պտտվում Մարտունու անձնագրայինի պետի մահվան հետ կապված, իբր չի մահացել, մահը բեմականացում է, կեղծ անձնագրեր է տվել թուրքերին (դիակի լուսանկարն ունեմ):
Չեմ հավատում նաև 1400 կեղծ անձնագրեր տալու տեղեկատվությանը: Իմ խորին համոզմամբ մեր անձնագրային համակարգում դավաճան, հանցագործ տարրեր չկան:
Հ.Գ. Սա իմ անձնական կարծիքն է, պաշտոնական չէ բնականաբար»: