Նորություններ

Անհետ կորածների հարազատները հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ

Արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատներն այս պահին Կառավարությունում հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով հստակ աշխատանքներ իրականացնել՝ իրենց որդիներին հայտնաբերելու ուղղությամբ։

Նշենք, որ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հանդիպել է անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատների հետ եւ հայտնել, որ Փաշինյանը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատների հետ։ Օգնականը նաեւ ասել է, որ վարչապետի որոշմամբ կստեղծվի անհետ կորած զինծառայողների հարցերով զբաղվող հանձնախումբ։

Back to top button
Close