Նորություններ

Ֆրանսիայի Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը

Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել` կոչ անելով Ֆրանսիայի կառավարությանը, ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից։
Փաստաթղթում մասնավորապես նշված է.
«Այսօր Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը, հանուն հայ ժողովրդի հետ ունեցած բարեկամության և գիտակցելով նրանց տառապանքները՝

— Դիմում է, որպեսզի ճանաչվեն սույն կոչում նշված իրավունքներն ու գործողությունները,

— Կոչ է անում Կառավարությանը վճռականորեն գործել՝ օգտագործելով դիվանագիտական բոլոր ուղիները, փուլ առ փուլ բանակցությունների միջոցով կայուն և խաղաղ լուծում գտնելու համար` երաշխավորելով խաղաղ բնակչության անվտանգությունը և այդպիսով մերժելով ռազմական լուծման ցանկացած ձև,

— Կոչ է անում կառավարությանն անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետությունը և նրա իշխանությունների հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ,

— Որոշում է ընդունում 30 000 եվրոյի օժանդակություն տրամադրել Ֆրանսիայի հայկական հիմնադրամին՝ ուղղված խաղաղ բնակչության կարիքներին»։

Back to top button
Close