Նորություններ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

Նոյեմբերի 21-ին ՌԴ միջգերատեսչական պատվիրակության` Հայաստան կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ  արտգործնախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կարևորեցին տարբեր մակարդակներում առկա երկխոսության դինամիկայի և ինտենսիվության պահպանումը, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով:

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Այվազյանն ընդունեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովի՝ մոտակա ժամանակներս Մոսկվա աշխատանքային այց կատարելու հրավերը:

Back to top button
Close