Նորություններ

Ռուսական խաղաղապահներն ապահովել են ադրբեջանական զինված ուժերի ավտոշարասյան ելքը Շուշիից դեպի Ֆիզուլիի շրջան

Նոյեմբերի 19-ին ռուսաստանցի լրագրող Դենիս Կուլագային հաջողվել է  նկարահանել է ռուս խաղաղապահների հսկողության ներքո Շուշիից դուրս եկող ադրբեջանական զինուժի ավտոշարասյունը: Տեսանյութը թողարկվել է  «Իզվեստիա» պարբերականում, ինչպես նաև rentv  հեռուստաընկերության լրատվական հաղորդմամբ: Kavkaz-uzel կայքն էլ տեղեկացնում է, որ հինգ մեքենայից բաղկացած ավտոշարասյունը Շուշիից շարժվել է դեպ ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ գտնվող Ֆիզուլիի շրջան:

Նույն կայքը հղում  կատարելով ՏԱՍՍ գործակալությանը փոխանցում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքը, որով հաստատվում է,  ադրբեջաբնական զինված ուժերի՝ 5 մեքենայից բաղկացած ավտոշարասյունը դուրս է եկել Շուշիից, որոնց տեղափոխման անվտանգությունն ապահովել են ռուս խաղապահները: Թեև աղբյուրը չի նշել ավտոշարասյան տեղափոխման վայրը:

 

Պատրաստեց 168.am-ը:

Back to top button
Close