ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Ինչո՞ւ էր իշխանությունը խաբում ժողովրդին՝ ասելով, թե հաղթում ենք. Նիկոլ Փաշինյանն իմ անունից իմ հայրենիքը վաճառելու իրավունք չուներ»

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում փաստաբան Լուսինե Սահակյանը, անդրադառնալով Արցախում տեղի ունեցածին և ստորագրված եռակողմ հայտարարությանը, նշել է.

«Դեռևս 2018 թվականից հետո մենք անընդհատ բարձրաձայնում ենք, որ մենք կորցնում ենք մեր պետականությունը: Այն ժամանակ մեր խոսքը հասու չէր դառնում հասարակությանը, որովհետև իրենք չէին պատկերացնում այն վտանգները, որոնք մեզ սպասվում էին: Չպետք է լիներ պատերազմ, որից հետո մենք պետք է խոսեինք, թե մենք մի քանի երկրի դեմ էինք կռվում, կարող էինք հողերը պահել, թե չէինք կարող, պետք էր ստորագրել, չպիտի ստորագրվեր և այլն…

Դեռևս դրան նախորդած շրջանում տեսանք, որ մեր իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում շատ լուրջ խնդիրներ ենք ունենում: Մենք մեր դաշնակից երկրների հետ փչացրինք մեր հարաբերությունները, անհասկանալի է, թե այլ երկրների հետ արդյոք կապեր ստեղծեցինք, թե ոչ: Բնականաբար չստեղծեցինք»,- ասում է Սահակյանը:

Լուսինե Սահակյանի կարծիքով՝ հեղափոխությունից հետո իշխանությունները գնացել են համակարգերի փլուզման ճանապարհով:

«Մասնավորապես խոսքը գնում է դատական համակարգի մասին: Ամենևին պատահական չէր, որ Սահմանադրական դատարանի շուրջ այդպիսի իրադարձություններ զարգացան:

ԱԱԾ-ի շուրջ ծավալվող իրադարձությունները ցույց տվեցին, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ԱԱԾ-ն փլուզվի, որովհետև այն գործողությունները, որոնք արվում էին իշխանության կողմից, դրանք ընդամենը թույլ կառավարում չէին: Դրանք հետևողական գործողություններ էին, որպեսզի մենք ուժեղ ԱԱԾ չունենանք: Պաշտպանության բանակի գեներալների շուրջ ծավալվող իրադարձությունները… մենք տեսանք, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հասարակության մոտ նսեմացվեն գեներալները»,- նշում է Լուսինե Սահակյանը:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև:

Back to top button
Close