Նորություններ

Էդմոն Մարուքյանի գրառումը Սեպուհ Սրբազանի մահվան կապակցությամբ

«Կորոնավիրուսը մեզանից տարավ Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին:

Պատերազմի երկրորդ օրվանից մինչև հոսպիտալացման պահը Սեպուհ Սրբազանը միայն Լոռվա մարզում մեր Հերոս զինվորականների 77 թաղման արարաղություն է իրականացրել, որից մի քանիսին ինքս էլ նրա հետ մասնակցել եմ։
Սրբազանն իր խոսքով, իր պահվածքով, իր քարոզով մարդկանց ոտքի էր հանում ընկճվածությունից ու առաջնորդում արարելու, Հերոսների մահով չընկճվելու և իրար չցավակցելու, այլ հպարտանալու, որ Հերոս ընկեր, որդի, եղբայր կամ հայր են տվել հայրենիքին։
Մտքիցս չի գնում Սրբազանի խոսքը. «Ինչո՞ւ եք միմյանց ցավակցում, Հերոսը ավտովաթրից չի զոհվել։ Հետևաբար հպարտացեք մեր Հերոսներով»։
Նա իր օրինակով անմնացորդ ծառայեց մեր ժողովրդին ու անգամ ինքն իրեն չխնայեց հայոց նահատակներին հավերժություն ճանապարհելիս։

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»,-գրել է Էդմոն Մարուքյանը:

Back to top button