Նորություններ
«Հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց»

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ և որպես կամավոր առաջնագիծ մեկնած քաղաքացիներ այսօր մտադիր են հանրահավաք իրականացնել Երևանում՝ հաջակցություն ՀՀ կառավարության և վարչապետի։ Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ցուցաբերած աջակցության համար։
Միաժամանակ, հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց, քանի որ ռազմական դրության պայմաններում արգելված է հավաքների կազմակերպումը։ Բացի այդ՝ այս օրերին մեզ առավել քան երբևէ համախմբվել է պետք»: