ՆորություններՔո ձայնը

Վրաստանը, Ուկրաինան եւ Հայաստանը ավարտել են իրենց հեղափոխությունը տարածքային կորուստներով. Գ. Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը սոցցանցի իր էջում գրել է.

Ռուսաստանին պետք է 90-ական թթ. կորցրած մեծ տերության կարգավիճակի վերականգնում՝ ինչպես գլոբալ, այնպես էլ ռեգիոնալ մակարդակներում, հարևանների վրա ազդելու համար, ինչը և արեց և անում է արդեն 15 տարի: Կրեմլը կիրառում է տարբեր գործիքներ, բայց նաև XIX դարի եվրոպական մեծ տերության դիվանագիտության բոլոր կանոնները, որոնք օգտագործում է որպես արտաքին քաղաքականության մեթոդաբանություն, ցանկացած «մեծ տերություն» պետք է գերիշխի իր տարածաշրջանում և պայքարի այդ դիրքի ոտնձգության ցանկացած փորձի դեմ: Գունավոր հեղափոխությունների տեսիլքը և «շրջապատված» լինելու վախը ստիպում է ավելի վճռական լինել և ցույց տալ հետխորհրդային պետություններին, որ ինչքան վտանգավոր է հակառուսականությունը:

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊՐԱԾ ԵՐԵՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ՝ ՎՐԱՍՏԱՆԸ, ՈՒԿՐԱԻՆԱՆ և ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՎԱՐՏԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՈՎ:

Կորուստներ չունենալու համար անհրաժեշտ է՝

  1. խելք
  2. կրթություն
  3. քթից մեկ մետր առաջ նայելու կարողություն:

Back to top button
Close