Նորություններ

Պուտինը նշել է, թե ինչպես կարելի էր խուսափել ղարաբաղյան պատերազմից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմից հնարավոր էր խուսափել, եթե ընդունվեին իրավիճակի կարգավորման առաջարկները, որոնք մշակվել էին դեռ 2013թ.-ին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«2013-ին Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ձևակերպեց պայմաններ, որոնք, մեր կարծիքով, և դրան, ի դեպ, Մինսկի խմբի բոլոր անդամները, ներառյալ համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն համաձայնեցին և աջակցեցին», — ասել է Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում:

Ռուսաստանի նախագահը հիշեցրել է դրույթները, որոնք ընկած էին առաջարկների հիմքում. Հայաստանի կողմից վերահսկվող հինգ շրջանների վերադարձ, այնուհետ երկու լրացուցիչ շրջանների, Ղարաբաղը և Հայաստանը կապող միջանցքի ստեղծում, Ղարաբաղի ստատուս քվոյի ճանաչում ՝ առանց  վերջնական կարգավիճակի ամրագրման, եւ երկու կողմերից փախստականների վերադարձ:

«Իմ կարծիքով, սա հարցի լուծում կլիներ: Ցավոք, մենք մի քանի անգամ մոտեցանք վերջնական որոշմանը … Իմ կարծիքով, եթե հաջողության հասնեինք, պատերազմ չէր լինի: Ես հիմա էլ դրանում բացարձակ համոզված եմ»,-ասել է ՌԴ նախագահը:

 

Back to top button