Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Մոսկվայում հարազատներն ու երկրպագուները վերջին հրաժեշտն են տալիս Արմեն Ջիգարխանյանին

Մոսկվայի դրամատիկական թատրոնում սկսվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հոգեհանգստի արարողությունը։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, արտիստին վերջին հրաժեշտը տալու են եկել նրա գործընկերները, ընկերները, հարազատներն ու երկրպագուները։

Թատրոնի նախասրահում դրված է Ջիգարխանյանի դիմանկարը՝ շրջապատված ընկերների ու գործընկերների կողմից բերված ծաղկեպսակներով։ Դագաղը դրված է թատրոնի բեմին, դահլիճում հնչում է երաժշտություն, իսկ էկրանին ցուցադրվում են արտիստի լուսանկարները։

Back to top button
Close