ՆորություններՔո ձայնը

«Կրեմլում եւ Անկարայում լավ են սովորել մեր վախերը մեր անկախության դեմ օգտագործելու ձեւերը»

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էս Պուտինն ու Էրդողանը հետաքրքիր է ինչու են այսքան շտապում հանել Նիկոլին։

Էն Իգդիրն ու թուրքական զորքը Ադրբեջան մտցնելու համար Էրդողանի օրինագծով մեջլիս մտնելն էլ փաստորեն պոնտ էր, թատերական բեմականացում. ոչինչ այդքան լսելի չի դարձնում Ռուսաստանի դրածո «ասիչների» ձայնը Հայաստանում, որքան թուրքական վտանգը։ Կրեմլում եւ Անկարայում լավ են սովորել մեր վախերը մեր անկախության դեմ օգտագործելու ձեւերը:

Մնացածը հայ ժողովրդի որոշելիքն է. հանձնում ենք ընդամենը Արցախին տիրացած Ռուսաստանին նաեւ մեր մեծ հայրենիքի — Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, թե հպարտ ուղղում ենք մեր ողնաշարը ու նետում իրենց “СВОИХ НЕ СДАЕМ, НА ВАШИХ АГЕНТОВ-КАЗНОКРАДОВ НЕ МЕНЯЕМ”?

Իսկ թե ինքնիշխանություն ու ազգային արժանապատվություն մինչ օրս ունեցել ենք, թե ոչ — կերեւա Կրեմլի այս նենգ ծրագրին ՀՀ բարձրագույն իշխանության — օրենսդիր մարմնի արձագանքից։

Ու ինչ-որ բան ինձ հուշում է, որ այս ծրագրի իրագործման եզրափակիչ փուլի մեկնարկին Արարատ Միրզոյանին շարքից հանելը բնավ պատահական չէր, այլ նույն այս կեղտոտ ծրագրի մասը։ Ի դեպ, Հայաստանում օրենսդիր մարմնի ղեկավարին — երկրի իշխանության երկրորդ դեմքին ծեծելը կարծես իշխանափոխության փորձ անելուց ԿԳԲ-ական ծրագրի պարտադիր բաղադրիչ է. Ոսկանյան, Արարքցյան, Միրզոյան):

Իսկ ծրագրի նենգությունը նաեւ նրանում էր, որ Պուտինը, առերեւույթ հարգելով հայ ժողովրդի ինքնիշխանությունը ու քաջ գիտակցելով, որ ՀՀ վարչապետը անգամ ավտոկրատ եռյակի (Պուտին-Ալիեւ-Էրդողան) պարտադրած փաստաթուղթը ստորագրելուց հետո շարունակում է վայելել ՀՀ քաղաքացիների մեծամասնության վստահությունը, որոշել է իր ընկեր Էրդողանի միջոցով մի լավ վախեցնել մեզ եւ ստիպել, որ սեփական ձեռքերով իրեն հանձնենք մեր ինքնիշխանությունը։

Իսկ եթե չհանձնե՞նք: Եթե չհանձնենք — ոչինչ էլ չի լինի, բացի սեփական վախերը հաղթահարելուց, մեր ինքնիշխանության հեղափոխությունը շարունակելուց ու մեր երազանքների երկիրը կառուցելու՝ 2018-ին նվաճած իրավունքը վերահաստատելուց:

Ռուս-թուրքական/հայ-թուրքական պատերազմի մասին էլ մոռացեք. չի լինելու»:

Back to top button
Close