Նորություններ

Գլխի մասում հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է. դեպքի վայրում հայտնաբերվել է «ՏՏ» տիպի ատրճանակ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 15-ին մահացել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խմբի կողմից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 54-ամյա Արմեն Կ.-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Մազյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել իր տանից, իսկ դեպքի վայրում էլ հայտնաբերվել է «ՏՏ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված մի քանի փամփուշտով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում:

Գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով Երևանի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել մի քաղաքացի:

Նշված հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ այդ քաղաքացին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և հիվանդանոց է տեղափոխվել Չարբախ թաղամասից: Նա 54-ամյա Արմեն Կ.-ն է, ում հրազենային վնասվածքով հարազատները հայտնաբերել էին տան պատշգամբում:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button