Նորություններ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդի հետ

Աբու Դաբիում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄԷ-ի իրադարձությունները ակտիվ լուսաբանող Հասան Սաջվանին, հրապարակելով հանդիպումից լուսանկարներ։

«Երկու առաջնորդները քննարկել են երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցերը։ Շեյխ Մոհամմեդը նաև ԱՄԷ-ի աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- գրել է Սաջվանին։

Back to top button
Close