Նորություններ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված՝ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինին

Այսօր ընդունել եմ ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված՝ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինին:

Հանդիպմանը քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը:
Այդ համատեքստում ողջունել եմ ՌԴ նախագահի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված հավելյալ միջոցառումների մասին» հրամանագրի իրականացման շրջանակներում ՌԴ պաշտպանության նախարարի հրամանով Ստեփանակերտում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծումը:

Երկուստեք կարևորել ենք հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը:

Back to top button
Close